Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 14:34 15-07-2021

Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Արսեն Ավակովի հրաժարականը

Ուկրաինայի խորհրդարանը ազատել է Արսեն Ավակովին ՆԳՆ ղեկավարի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2014 թվականի փետրվարից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այսօր՝ հուլիսի 15-ին, կայացած նիստում որոշումը պաշտպանել է 291 պատգամավոր՝ նվազագույն անհրաժեշտ 226 ձայնից:

Հուլիսի 13-ին հայտնի է դարձել, որ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հրաժարականի դիմում է գրել:

Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի պաշտոնում առաջադրել է Գերագույն ռադայի իրավապահպան գործունեության հարցերով կոմիտեի ղեկավար Դենիս Մոնաստիրսկիի թեկնածությունը: Իր հերթին, Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի պաշտոնի թեկնածուն Ավակովին փոխարինելու համաձայնությունը համարել է «մեծ զոհողություն»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները