Ներքին 5 տարի առաջ - 14:07 15-07-2021

Սուրիկ Օհանջանյանի կալանավորման համար հիմք չկա. պաշտպանը բողոքարկել է դատարանի որոշումը

Որոտան համայնքի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանի փաստաբան Արսեն Վարդանյանն ասել է, որ հուլիսի 12-ին վերաքննիչ դիմում է ներկայացրել` բողոքարկելու առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը։

«Դատարանն է որոշում, թե ինչ ժամկետներում լսի բողոքը։ Կարծում եմ` հաջորդ շաբաթ կլսեն։ Հուսով եմ` Վերաքննիչն անօրինական կճանաչի Օհանջանյանի կալանավորումը, քանի որ դրա համար իրավական հիմքեր չկան»,- նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով` դատարանը պետք է հաշվի առնի նաև Օհանջանյանի առողջական վիճակը. վերջինս անոթների լայնացման խնդիր ունի և երկրորդ խմբի հաշմանդամ է։



Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան