ԱԺ նիստի մեկնարկին պատգամավորները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին՝ երեկ սահմանային միջադեպի հետևանքով զոհված զինծառայողի հիշատակը:
Հիշեցնենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: