Աշան համայնքում կառուցվում է համայնքապետարան և 150 տեղանոց հանդիսությունների սրահ, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:
«ԱՀ պետական բյուջեի միջոցներով Մարտունու շրջանի Աշան համայնքում կառուցվում է երկհարկանի համայնքապետարան և 150 տեղանոց հանդիսությունների դահլիճ։
Ներկա դրությամբ ընթանում են շենքի ներքին հարդարման, տարածքի բարեկարգման աշխատանքները։
Շինաշխատանքները իրականացվում է «Տիգրան Մեծ» ՍՊԸ-ի կողմից։
Աշխատանքները մեկնարկել են 2019 թվականին:
Կառուցվող շենքերը շահագործման կհանձնվեն ընթացիկ տարվա վերջին»: