Արտաքին 5 տարի առաջ - 09:02 14-07-2021

ԱՄՆ-ն սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Վրաստանում ԼԳԲՏ-ի հետ կապված իրավիճակի պատճառով

ԱՄՆ իշխանությունները կոչ են արել Վրաստանի ղեկավարությանը մանրակրկիտ հետաքննել ԼԳԲՏ համայնքի աջակիցների կողմից բռնի գործողությունները երկրի տարածքում: Վաշինգտոնը հնարավոր է համարում նաև պատժամիջոցների կիրառումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ունի «գործիքակազմ պատասխանատվության ենթարկելու համար» բոլոր նրանց, ովքեր մասնակցում են աշխարհում մարդու իրավունքների խախտմանը: Պատժամիջոցները, ըստ Փրայսի, այդպիսի գործիքներից մեկն են: ԱՄՆ-ն չի մեկնաբանում պատժամիջոցները դրանք կիրառելուց առաջ, բայց այս պահին ամերիկյան իշխանությունները լրջորեն հետում են իրավիճակին Վրաստանում, ընդգծել է Պետդեպի մամուլի քարտուղարը:

Պետդեպը կոչ է արել նաև Վրաստանի քաղաքական գործիչներին դատապարտել ԼԳԲՏ-ի նկատմամբ բռնությունը: Վրացական իշխանությունները, ըստ Փրայսի, պետք է բացահայտեն և պատասխանատվության ենթարկեն ԼԳԲՏ ակտիվիստների վրա հարձակվողներին:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին