Ներքին 5 տարի առաջ - 14:25 13-07-2021

ԿԸՀ-ն չի վճարել ընտրատեղամասերի աշխատակիցների հասանելիք աշխատավարձերը. բողոքի նոր ալիք է բարձրանում

Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում ԿԸՀ-ն ընտրական հանձնաժողովի բոլոր անդամներին, հանձնաժողովի քարտուղարներին և նախագահներին պետք է վճարեր 68.000 դրամ աշխատավարձ: Սակայն մինչ օրս ԿՀԸ աշխատակիցները չեն ստացել իրենց հասանելիք գումարները:

Խնդրի վերաբերյալ մանրամասներ իմանալու համար Օրագիր.news-ը կապ հաստատեց ԿՀԸ մամուլի պատասխանատու Հերմինե Հարությունյանի հետ, որը նշեց՝ ծավալով պայմանավորված մի փոքր ուշացումներ են լինում, սակայն աշխատանքներն ընթացքի մեջ են:

«ԿԸՆ բավականին ծանրաբեռնված է աշխատում: Համակարգային այլ խնդիրներ չկան Հստակ ժամկետներ նշել չեմ կարող, սակայն ներկա պահին հաշվապահությունում աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ»,- ասաց Հարությունանը և ավելացրեց, որ հավելյալ տեղեկատվության չի տիրապետում, քանի որ արձակուրդում է, իսկ այլ մանրամասներ ճշտելու համար պետք է գրավոր հարցում ուղարկել:

Մեր տեղեկություններով, Գեղարքունիքի մարզի մի շարք ընտրատեղամասերի աշխատակիցները՝ նախագահ, քարտուղար, հանձնաժողովի անդամներ, նույնպես չեն ստացել իրենց հասանելիք գումարները:

«Կոնկրետ մեր մարզային ընտրատեղամասերի հանձնաժողովի անդամներից ոչ ոք չի ստացել գումարը: Միմյանից փորձում ենք ճշտել, թե արդյոք կա՞ն մարդիկ, ովքեր ստացել են 68.000-ները, սակայն բոլորից բացասական պատասխան ենք ստանում: Անհարմար դրության մեջ ենք հայտնվել, արդեն կասկածներ ունենք միմյանց հանդեպ: Մենք մեր գործն արել ենք ամենայն պարտաճանանաչությամբ, բայց չենք վարձատրվել: Թող կամ ասեին կամավոր է և մարդ ինքը որոշեր՝ ուզում է, թե ոչ, կամ իրենց խոսքի տերը լինեին գումարները վճարելու հարցում: Ոչ էլ ստույգ ժամկետներ են նշում՝ երբ կվճարեն»,- պատմում է ԿԸՀ հանձնաժողովի անդամներից մեկը, ով չցանկացած ներկայանալ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել