Ներքին 5 տարի առաջ - 10:34 13-07-2021

Ռուստամ Բադասյանը վստահում է ԿԸՀ-ին և քաղաքական ուժերի դիմումը քննող ՍԴ-ին

Հայաստանի Սահմանադրական դատարանը շարունակում է քննել չորս քաղաքական ուժերի` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ու «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումը, որոնք վիճարկում են արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:

Այսօրվա նիստի ընթացքում հարցեր են ուղղվում Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իրենց վստահությունը ԿԸՀ-ի նկատմամբ այն դեպքում, երբ իրենց քաղաքական թիմը մշտապես չի ընդունել նախորդ ընտրությունները, ավելին՝ տվել է կոշտ գնահատական, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ քաղաքական գնահատականները պետք չէ շփոթել իրավական գործընթացների հետ։

«ԿԸՀ-ի գործունեությանը տրվել է գնահատական ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից, որը նշել է, որ ընտրություններ կազմակերպող և անցկացնող մարմինն իր աշխատանքը կատարել է թափանցիկ, կոլեգիալ, մասնագիտորեն և վայելել է ընտրական շահառուների վստահությունը»,- ասաց Ռուստամ Բադասյանը և հավելեց․ «Այս գնահատականից հետո ինչպե՞ս չվստահեմ»։

Ռուստամ Բադասյանին հարց ուղղվեց նաև, թե վստահում է արդյոք սույն գործը քննող Սահմանադրական դատարանին, ինչին նա տվեց միանշանակ պատասխան՝ այո։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների

Ձեզ գուցե հետաքրքրի