Ներքին 5 տարի առաջ - 15:29 12-07-2021

«Սպասում ենք Ձեր շռնդալից վերադարձին պարո՛ն գեներալ». Տավուշի թեմ

Տավուշի թեմը հայտարարությունն է տարածել, որում ասված է.

«Սիրելինե՛ր,

Լրանում է Տավուշում հուլիսյան հաղթական մարտերի մեկ տարին։
Անցյալ տարի այս օրերին մեր Հայրենիքի հյուսիսային սահմաններում մենք ականատեսը եղանք Բանակային երրորդ կորպուսի վարած փայուն, գրագետ, կազմակերպված մարտերին՝ պրոֆեսիոնալ, պատվախնդիր, անզիջում, հայրենանվեր, Քրիստոսի կողախոց Գեղարդի անսահման սերն ունեցող գեներալ Գրիգորի Խաչատուրովի բացառիկ հրամանատարության ներքո։

Տավուշում ծառայող շարքային զինվոր ու սպա, շինական ու ուսուցիչ, մանուկ ու ծեր բոլորն զգացին և իրենց վրա կրեցին Ձեր վճռականության, պատվախնդրության, զինվորականին վայել պահվածքի, կշռադատված քայլերի, հայրենանվիրումի աստիճանն ու նշանակությունը, պարո՛ն Գեներալ։

Դուք նվաճեցիք այդ հաղթանակն ու այն նվիրեցիք մեզ, Դուք մեզ դարձրեցիք հաղթանակած, մեզ ներշնչեցիք հաղթող լինելու հոգեբանական ամրությունն ու ուժը։

Շնորհակալ ենք Ձեզ, շնորհակալ ենք այն բարձր հավատի, վստահության, կամքի, տոկոնության համար, որով պատմության մեջ բացառիկ զորավաներն են առաջնորդել, պաշտպանել սեփական ժողովրդին, անվտանգ պահել, շենացրել և մեծացրել պետության սահմանները։

Շնորհակալ ենք մեզ համար 21֊րդ դարի հայ զինվորականի կերպար դառնալու համար։ Շնորհակալ ենք Ձեր զինվորական արժանապատվության, մեր հյուսիս֊արևելքի ամեն անկյունն անվտանգ պահելու, հոգատար ձեռքերով փայփայելու, ուժեղացնելու Ձեր հաստատակամության համար։
Խորն ափսոսանք և ցավ ենք զգում Ձեր զորացրվելու առթիվ, քանի որ մեր պետությունը միշտ ունի Ձեր նման պատվախնդիր, արժանապատիվ հայրենիքի նշանակությունն իմացող հոգատար ձեռքերի կարիքը, սակայն, այս կարճատև բաժանումը Ձեզնից համարում ենք ժամանակավոր։

Մենք գիտենք, որ պատմական արդարությունը վերականգնվելու հակում ունի, ուստի Ձեր նման զինվորականը դեռ առաջնորդելու է հայ զինվորին, հայոց բանակին, հայոց հաղթարշավը։
Իրական զինվորականին հատուկ լռելյայն եկաք մեր պետության սահմաններն ընդլայնեցիք, լռելյան էլ մեկնեցիք, բայց սպասում ենք Ձեր շռնդալից վերադարձին պարո՛ն գեներալ»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի