Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: Այս մասին ասել է եվրոպական աղբյուրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այո, պատժամիջոցները երկարաձգվել են»,- ասել է նա:
Նրա խոսքով, եվրոպական երկրների ղեկավարները այդպիսի որոշման են եկել հունիսի 24-25-ը կայացած գագաթնաժողովում: