Սպորտ 5 տարի առաջ - 16:04 11-07-2021

Արոնյանը հաղթանակով է սկսել San Fermin Masters Final առցանց մրցաշարը

ՀՀ Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել կայծակնային շախմատի San Fermin Masters Final առցանց մրցաշարը։

Քառորդ եզրափակչում նա մրցել է 16-ամյա ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Աբդուսատիրովի հետ: Առաջին 8 պարտիայից հետո գրանցվել է ոչ ոքի` 4:4: Լրացուցիչ երկու պարտիաներում հաղթողը նույնպես չի որոշվել` 1:1, իսկ ահա «Արմագեդոնում» հայ շախմատիստը հաղթանակ է տարել:

Այսօր կայանալիք կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը կմրցի չինացի Դին Լիժենի հետ, որը քառորդ եզրափակչում 4.5:1.5 հաշվով հաղթել է իսպանացի Ջեյմի Սանթոս Լատասային: Կիսաեզրափակիչ են հասել նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը և ամերիկացի Ուեսլի Սոն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:15 Վանաձորում բախվել են «Լադա»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում