Ներքին 5 տարի առաջ - 14:09 11-07-2021

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը ՍԴ-ին ներկայացրել է զանգվածային խախտումների 9 փաստարկ

Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը 9 թեզ ներկայացրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում խախտումների վերաբերյալ։

«Մեր դիմումի շրջանակներում սահմանադրական դատարանի քննարկման առարկա են ցանկանում դարձնել ընտրական գործընթացում տեղ գտած ազատ և հավասար ընտրության իրավունքի սկզբունքների համակարգային խախտումները, որոնք իրենց նախադեպը չեն ունեցել Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում։ Դրանք երկակի հարված կարող են հասցնել մեր պետականությանը։ Մի կողմից՝ այդ խախտումները ապալեգիտիմացնում են Ազգային ժողովը, որի հետևանքով շղթայական առումով վտանգվում է Ազգային ժողովի կողմից ձևավորվող մարմինների լեգիտիմությունը։ Մյուս կողմից՝ այդ խախտումների հանդուրժումը և կոշտ չարձագանքելը ձևավորելու է դրանց թույլատրելիության պրակտիկա հետագա տարիների համար՝ վտանգելով Հայաստանի ժողովրդավարական ապագան»,- ասաց Հարությունյանը։

Նա դիմումը ներկայացրեց 9 թեզերով․

առաջինը՝ ֆիզիկական ուժի կամ վարչական ներգործության կիրառման սպառնալիք, հոգեբանական ահաբեկում ու նվաստացում, ազատ ընտրության սկզբունքի էության կոպիտ ոտնահարում,

երկրորդ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը, լինելով հանրային իշխանության ներկայացուցիչ, կոպտորեն ոտնահարել է ազատ ընտրության սկզբունքը,

երրորդ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններում արձանագրվածը հաստատում է ազատության իրավունքի խախտման փաստը,

չորրորդ՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ Փաշինյանի խոսքը պարունակել է բռնության կիրառման սպառնալիքներ և որ այդ սպառնալիքները շարունակական բնույթ են կրել,

հինգերորդ՝ Փաշինյանի կողմից հնչեցրած սպառնալիքները ոչ միայն ընկալվել են որպես իրական, այլ փաստացի իրական բնույթ են կրել,

վեցերորդ՝ իրավապահ համակարգի գործողությունները և անգործությունը լրացուցիչ վնաս են հասցրել ազատ ընտրության իրավունքին,

յոթերորդ՝ ազատ ընտրության իրավունքի խախտումները ունեցել են այնպիսի բնույթ, որ ակնհայտորեն առկա են ընտրությունները անվավեր ճանաչելու հիմքերը,

ութերորդ՝ Հանրային հեռուստատեսության լուսաբանման խտրական պայմանները խախտել են հավասար ընտրության սկզբունքը,

իններորդ՝ Փաշինյանը ապօրինաբար է զբաղեցրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, ուստի վարչական ռեսուրսի օգտագործման այն մասը, որը օրենքով համարվում է օրինական, իրականում ապօրինի էր։

Դավիթ Հարությունյանը յուրաքանչյուր թեզի մասով ներկայացրեց իրենց հիմնավորումները և գնահատականները։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո

Ձեզ գուցե հետաքրքրի