Թբիլիսիում մահացել է ԼԳԲՏ հակառակորդների կողմից ծեծի ենթարկված լրագրողը
copy image url

Թբիլիսիում մահացել է ԼԳԲՏ հակառակորդների կողմից ծեծի ենթարկված լրագրողը

Արտաքին 3 տարի առաջ - 12:34 11-07-2021

Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ ցույցի ժամանակ ծեծի ենթարկվելուց հետո մահացել է «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշկարավան:

«Պիրվելին» խոր ափսոսանք է հայտնում մեր թիմի անդամ Լեքսո Լաշկարավայի մահվան կապակցությամբ»,- ասված է հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջում:

Հեռուստաալիքի կայքում նշված է, որ տղամարդուն գտել են մահացած իր բնակարանում: Լաշկարավայի մարմինը հայտնաբերել է նրա մայրը:

Դատաբժշկական փորձագետները տեղում աշխատում են:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ի առավոտյան ԼԳԲՏ համայնքի հակառակորդները մտել են Թբիլիսիի Հպարտության գրասենյակ և պատռել ծիածանագույն դրոշները: Ագրեսիվ խմբերը շրջում էին նաև քաղաքի կենտրոնում և փնտրում ծիածանի խորհրդանիշներով մարդկանց: Հարձակման են ենթարկվել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Միջոցառման մասնակիցների և լրագրողների վրա հարձակումից հետո ԼԳԲՏ համայնքի կողմից կազմակերպված «Արժանապատվության երթ»-ը չեղյալ է հայտարարվել: Միջոցառման կազմակերպիչները հավելել են, որ իրենք չեն կարող վտանգել մասնակիցների անվտանգությունը և դուրս գալ «բռնությամբ լի» փողոց:

Ավելի քան 100 մարդ բերման է ենթարկվել ԼԳԲՏ հակառակորդների ցույցերից հետո:

Ամենից շատ դիտված