Ուղիղ եթեր
ՀՀ ՄԻՊ-ը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է ՍԴ ներկայացնի ընտրությունների վերաբերյալ բոլոր հաշվետվությունները
copy image url

ՀՀ ՄԻՊ-ը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է ՍԴ ներկայացնի ընտրությունների վերաբերյալ բոլոր հաշվետվությունները

Ներքին 3 տարի առաջ - 15:41 10-07-2021

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է Սահմանադրական դատարան ներկայացնի բոլոր այն խախտումները, որոնք արձանագրվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընտրարշավի ընթացքում: Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը հուլիսի 10-ին հրապարակեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ դրանով իսկ բավարարելով Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի միջնորդությունը։ Միջնորդության համաձայն՝ Պաշտպանի և նրա գրասենյակի ներկայացրած փաստաթղթերը կարող են էական դեր խաղալ քննվող գործի արդյունավետության բարձրացման գործում: