Ներքին 5 տարի առաջ - 22:14 09-07-2021

Դատի են տվել Արզաքանցյանին և 1 մլն դոլար են պահանջում

«Աշտարակյան գինիներ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչը քաղհայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ գործարար Տիգրան Արզաքանցյանի՝ գումարի բռնագանձման պահանջով։ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանը դատարանից պահանջում է Տիգրան Արզաքանցյանից բռնագանձել 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 1 միլիարդ 483 միլիոն 292 հազար 600 ՀՀ դրամ գումար։ Գործը մակագրվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիանա Ներսիսյանին, որն էլ հայցադիմումը վերադարձնելու որոշում է կայացրել․ ««Աշտարակյան գինիներ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի՝ ընդդեմ Տիգրան Գրիշայի Արզաքանցյանի և Վարսենիկ Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը վերադարձնել»,- ասված է դատարանի որոշման մեջ։ Թե ի՞նչ գործ է, և ինչի՞ համար են Արզաքանցյանից գումար պահանջում, դատական տեղեկատվական համակարգում նշված չէ։

Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, 2019 թվականին երկու ընկերություն է հիմնադրել Հայաստանում։ Առաջինը՝ «ՆՌ Ինվեսթմենթ» ՍՊԸ-ն, գրանցվել է 2019թ․ հուլիսի 31-ին։ Միակ հիմնադիր-բաժնետերը Նատալյա Սերգեյի Ռոտենբերգն է։ Նատալյա Ռոտենբերգի գրանցման հասցեն պետռեգիստրում նշվում է Վազգեն Սարգսյան 26/3 շենքը, որտեղ գրանցված է նաև նշված ընկերությունը։

«ՆՌ Ինվեսթմենթ» ՍՊԸ-ն 2019 թվականի նոյեմբերին Հավատարմագրման ազգային մարմին հայտ է ներկայացրել գինիների արտահանման համար՝ նշելով, որ Ոսկեհատ խաղողի տեսակից 271 շիշ «Աշտարակ» գինի է արտահանելու Հայաստանից ԵԱՏՄ երկրներ։ Խաղողի խերես թնդեցված գինին 1954 թվականի է։ Գինիների արտադրող նշվում է «Աշտարակյան գինիներ» ՓԲԸ-ն, որը սնանկ է ճանաչվել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ

Ձեզ գուցե հետաքրքրի