Արտաքին 5 տարի առաջ - 14:32 09-07-2021

Հայիթիի նախագահի սպանության մեջ կասկածվում է 28 մարդ

Հայիթիի ոստիկանությունը հայտարարել է, որ նախագահ Ժովենել Մոիզին սպանած օտարերկրյա վարձկանների խումբը բաղկացած է եղել առնվազն 28 մարդուց: Ոստիկանապետ Լեոն Շարլի խոսքով, ձերբակալվել են Կոլումբիայի 15 քաղաքացի և ԱՄՆ երկու քաղաքացի: Ոստիկանական գործողության ընթացքում սպանվել է երեք կոլումբացի, ևս ութի որոնումները շարունակվում են:

Հայիթիի ոստիկանության պետը մամուլի ասուլիս է անցկացրել, որի ժամանակ բերել են ձերբակալվածներին. նրանց՝ հատակին նստած, ձեռնաշղթաներով, ցույց են տվել լրագրողներին, շատերի ձեռքերը կապել են մեջքի հետևում, հայտնում է BBC-ն:

Իշխանությունները ցուցադրել են նաև նրանցից բռնագրաված զենքերը, կոլումբական անձնագրերը, ռադիոապարատները (ռացիա) և զանազան գործիքներ, այդ թվում՝ մուրճեր ու մկրատներ՝ ամրանները կտրելու համար: Լեոն Շարլը նաև հավելել է, որ ոստիկանությունը փնտրում է հանցագործության կազմակերպիչներին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը