Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:49 09-07-2021

Հայաստանը շնորհակալ է Եվրոպական Միությանը ինչպես կորոնավիրուսի, այնպես էլ պատերազմի ընթացքում մարդասիրական աջակցության համար. Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը եվրահանձնակատար Օլիվեր Վարհեի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ նախօրեին ինքը, իսկ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եվրահանձնակատարի հետ քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության խորացումը։

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են 2020 թվականի ծանր մարտահրավերներին, մասնավորապես՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակին:

«Հայաստանը շնորհակալ է Եվրոպական Միությանը ինչպես կորոնավիրուսի, այնպես էլ պատերազմի ընթացքում մարդասիրական աջակցության համար», - նշել է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ իրենք քննարկել են հետպատերազմյան իրավիճակի մեղմացմանն ուղղված ապագա քայլերը։ Հայաստանը կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Այս ֆոնին որպես առաջնային խնդիր է հանդես գալիս առանց նախապայմանների ռազմագերիներին և Ադրբեջանի կողմից պահվող անձանց անհապաղ վերադարձը։

«Որպես առաջնահերթ գերակայություն կարևորել ենք Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց միջազգային մարդասիրական իրավունքի ուժով առանց նախապայմանների անհապաղ վերադարձը, ինչը նաև ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մեջ»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` չնայած Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, երկիրը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները: Այդ ճանապարհին կարևոր դեր է խաղում Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն ու իրագործումը։

Փոխվարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև «Արևելյան գործընկերության» ծրագրին, որը մտնում է 5-ամյա նոր փուլ:

«Այդ շրջանակներում մենք լայնածավալ ծրագրեր ենք պլանավորել։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ-ին Հայաստանին 1,6 միլիարդ եվրոյի օժանդակություն հատկացնելու պատրաստակամության համար: Գիտակցում ենք, որ ԵՄ-ն ըստ արժանվույն է գնահատում Հայաստանի առաջընթացը բարեփոխումների իրականացման գործում», - ասել է Գրիգորյանը:

Նրա խոսքով ՝ աջակցությունը կուղղվի փոքր և միջին ձեռնարկություններին, «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարման և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի զարգացմանը՝ որպես «խելացի» և կանաչ քաղաք:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան