Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:51 08-07-2021

Հանձնաժողովի որոշ աշխատակիցներ չգիտեն, որ շուկայի վրա ազդեցությունը միայն մասնաբաժնով չի որոշվում․ Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օլիգարխիայի հետ սերտաճած մրցակցության հանձնաժողովը հերթական անգամ կախվում է փրփուրներից իր հանցավոր անգործությունը բացատրելու համար։

Փաստորեն, հուլիսին շաքարավազի արհեստական պակասորդը և բարձրացող գները բոլորն են տեսել՝ բացի մրցակցության հանձնաժողովի ղեկավարությունից։ Հայաստանի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում՝ arlis.am, մրցակցության մասին հին օրենսդրությունը դեռևս գործում է, և առհասարակ նույն արհեստական պակասորդի մասին դրույթը կա նաև ընդամենը մեկ ամիս ուժի մեջ մտած օրենսդրության մեջ, որի ենթաօրենսդրական ակտերը չեն մշակվել, հետևաբար գերիշխող դիրքի չարաշահման բացահայտման, գնահատման և պատժման մեթոդաբանությունը մնացել է նույնը։

Ցավում եմ, որ հանձնաժողովի որոշ աշխատակիցներ չգիտեն, որ շուկայի վրա ազդեցությունը միայն մասնաբաժնով չի որոշվում։ Կեսօրին աշխատանքի եկող կամ աշխատանքի ժամերին փաբերում, կաֆեներում ժամանակ անցկացնող պաշտոնյաները ուշ թե շուտ պատասխան են տալու իրենց անգործության համար։

Առողջ եղեք»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան