Ներքին 5 տարի առաջ - 12:40 08-07-2021

Թերապիա կարելի է անել ոչ միայն անհատի, այլ նաև ազգի համար. հոգեբան

Հոգեբան Մարիամ Վանունցի հետ զրուցել ենք անձի ու ազգի տրավմաների և դրանց հաղթահարման եղանակների մասին:

-Ինչպե՞ս հասկանալ, որ մենք գործ ունենք տրավմայի հետ:

Մենք տրավմա ենք ստանում այն ժամանակ, երբ վտանգին արձագանքելու մեր կարողությունները ծանրաբեռնվում են:

Մարդն իր ունեցած ախտանիշներով հասկանում է, որ մի բան այն չէ: Իր զգացածը ոչ սթրես է, ոչ՝ դեպրեսիա, ոչ էլ՝ հոգնածություն: Մարդը պարզապես չի տխրում, և հետո այդ տխրությունն անցնում է: Այն ձեռք է բերում պրոբլեմատիկ բնույթ:

Տրավման ախտորոշում չէ, տրավման պատճառն է: Եվ երբ որ մարդը հասկանում է, որ իր հետ ինչ-որ բան է կատարվում, մենք լսում ենք նրա բողոքը, հետո հետ ենք գնում՝ հասկանալու համար, թե նրա հետ ինչ է կատարվել:

Մեկ-մեկ նա ինքն էլ է հասկանում թե իր հետ ինչ է կատարավել, քանի որ ամեն անգամ իր կյանքում այդ տրավման վերապրելու առիթներ են ստեղծվում:

Երբեմն մենք գործ ենք ունենում ոչ թե մեկ, այլ կոմպլեքս տրավմաների հետ, որոնք ներառում են մանկությունը, միջանձնային հարաբերությունները:

Տրավման մարդու առաջ դնում է անվտանգության և ապահովության կորստի խնդիր, որի հաղթահարումն էլ պետք է մասնագետի աշխտանքը լինի:

-Տրավման հաղթահարելու հարցում ինչպիսի՞ դեր ունի ինքնագիտակցությունը:

Ընդհանրապես ինքնագիտակցությունը մարդուն բնորոշ կարևորագույն մեխանիզմ է: Առանց ինքնագիտակցության մարդը կարծես մթության մեջ լինի՝ նա ինքն իրեն չի լսում:

Մենք՝ հոգեբաններս, սովորեցնում ենք, որ մարդը խոսի մարմնի լեզվով և կարողանա ինքն իրեն լսել:

Շատ դժվար է որևէ կարգավորման գալ առանց ինքնագիտակցության:

-Հնարավո՞ր է արդյոք տրավման ապրելուց հետո վերականգնել կյանքի նախկին որակը:

Ես կարող եմ ավելին ասել՝ գոյություն ունեն վերապրման և բարգավճման հոգեվիճակներ:

Իմ կարծիքով՝ մարդը ոչ միայն կարող է տրավման վերապրել, այլ նաև դրա հիման վրա մարդը կարող է իմաստություն ձեռք բերել ու ֆանտաստիկ բաներ անել: Եվ սա չի վերաբերում միայն անձերին սա վերաբերում է նաև ազգերին:

Ես կարծում եմ, որ մենք ոչ միայն կարող ենք ապաքինվել և վերականգնվել, այլ նաև կարող ենք շատ ավելի վերև գնալ, պարզապես պետք է մի կարևոր հանգամանք հաշվի առնել՝ մարդը միշտ ունենալու է սպի:

-Ինչպե՞ս հաղթահարել տրավման, որ ոչ թե անձի, այլ ազգի մակարդակով է:

Այդ երևույթը կոչվում է միջսերնդային տրավմա, որը բավականին լավ ուսումնասիրվել է հրեաների մոտ:

Ես կարծում եմ, որ մենք ոչ միայն ունենք միջսերնդային տրավմա, այլ նաև մենք ապրում ենք շարունակական տրավմայի մեջ:

Մենք ապրել ենք ցեղասպանություն, խորհրդայնացում, հետո ապախորհրդայնացում, Համաշխարհային պատերազմներ, հետո երկրաշարժ, 90-ականներ, պատերազմից հետո նորից պատերազմ:

Ստացվում է, որ մեր ժողովուրդն անընդհատ տրավմայի մեջ է:

Վերականգնվելու հարցում շատ օգտակար կարող է լինել սփյուռքը, որը մարդկային ռեսուրսների առումով ահռելի է:

Կարևոր է գիտակցել, որ թերապիա կարելի է անել ոչ միայն անհատի, այլ նաև ազգի համար, և այդ հարցում ամենամեծ դերն ունի լրատվական միջավայրը:

Ես պետք է մի ցավալի փաստ արձանագրեմ, որ այս պահին մեր լրատվամիջոցների ներկայացուցիչները զբաղված են կրակի վրա բենզին լցնելով: Սա պարզապես սարսափելի է:

Բացի դրանից՝ երբ ինձ մոտ գալիս են այցելուներ, որոնք ունեն տրավմաներ, ես հարցնում եմ՝ դուք յոգայով, մեդիտացիայով զբաղվու՞մ ենք:

Սրանք նյարդային համակարգի հիգիենան են, հոգեկան առողջության գրավականը:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով