Արտաքին 5 տարի առաջ - 19:36 07-07-2021

Հայիթիի իշխանությունները ռազմական դրություն են մտցրել երկրի նախագահի սպանության կապակցությամբ

Հայիթիի իշխանությունները ռազմական դրություն են մտցրել հանրապետության ողջ տարածքում՝ երկրի նախագահի՝ Ժովենել Մոիզի սպանության պատճառով: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Հայիթիի վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը:

Նրա խոսքով՝ այս որոշումն ընդունվել է Նախարարների խորհրդի արտակարգ նիստից հետո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 7-ի գիշերը Մոիզը գնդակահարվել է անհայտ անձանց կողմից, որոնք սողոսկել էին նրա մասնավոր նստավայրը: Նախագահի մահացու վերքի մասին տեղեկությունը հաստատել է Հայիթիի վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը:

Նա շեշտել է, որ իշխանությունները դատապարտում են այս «բարբարոսական և անմարդկային հանցագործությունը» և հավաստիացրել, որ երկրում իրավիճակը գտնվում է ազգային ոստիկանության և ռազմական ուժերի վերահսկողության ներքո:

Ինչպես հայտնում է Telesur հեռուստաընկերությունը, հարձակման արդյունքում երկրի առաջին տիկինը ևս ստացած վնասվածքներից մահացել է:

Հարձակվողները դեռ չեն հայտնաբերվել, բայց իշխանությունների հայտարարության մեջ ասվում է, որ հանցագործները խոսել են իսպաներեն: Հաիթիի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և հաիթերենի կրեոլերենը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից