Ներքին 5 տարի առաջ - 21:14 06-07-2021

Վարպետի շնորհիվ հայկական ծիրանափողը նվաճեց համաշխարհային նոր բեմեր ու էկրաններ․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գասպարյանների ընտանիքին` ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա հայ երաժշտարվեստի զարգացման և հանրահռչակման գործում իր մեծագույն ներդրումն ունեցած՝ լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին:

Հատկապես Վարպետի շնորհիվ հայկական ծիրանափողը նվաճեց համաշխարհային նոր բեմեր ու էկրաններ՝ հպարտության և ոգևորության բազում անկրկնելի պահեր պարգևելով ինչպես աշխարհասփյուռ հայությանը, այնպես էլ միլիոնավոր երաժշտասերների` աշխարհի տարբեր ծայրերում: Ես ևս ուրախ եմ, որ առիթ եմ ունեցել Ջիվան Գասպարյանի կյանքի օրոք վայելելու նրա բարձրարվեստ կատարումները և պետության կողմից գնահատելու անվանի երաժշտի ու կոմպոզիտորի մեծ վաստակը: Ջերմությամբ եմ հիշում մեր բոլոր հանդիպումներն ու զրույցները:

Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Գասպարյանների ընտանիքին, Ջիվան Գասպարյանի արվեստի միլիոնավոր երկրպագուներին և մեր ամբողջ ժողովրդին՝ այս մեծ կորստի կապակցությամբ»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ