Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:02 06-07-2021

Խնածախից ադրբեջանցիները վաղ առավոտյան անասուններ են տարել. հովիվը որդու հետ է դաշտում եղել. գյուղապետ

յունիքի մարզի Խնածախ համայնքում ադրբեջանցիներն ասելով, թե հայկական հողում արածող անասունները հատել են սահմանը, վերցրել են հայ հովվի երեք կենդանիներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

Նա ասաց, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ 6։30-ի սահմաններում. Խնածախի բնակիչը զանգել ու համայնքի ղեկավարին տեղեկացրել է, որ անասուններին դաշտ տանելուց ստիպված է եղել դրանք թողնել ադրբեջանցիներին։

«Անասունները դաշտ տանելուց՝ պոստի մոտով են անցնում, որը գյուղին շատ է մոտ։ Անասուններից երեքը ադրբեջանցիները վերցրել են՝ ասելով, որ դրանք մտել են իրենց տարածք։ Արագ զանգահարել եմ կորպուսի հրամանատարին, տեղյակ ենք պահել ռուս խաղաղապահներին ու երեք ժամվա ընթացքում հարցը լուծվել է , կենդանիներին հետ են տվել»,- ասաց նա։

Համայնքապետը նշեց, որ հովիվը որդու հետ է բարձրացել դաշտեր։

«Ադրբեջանցիները մեր հովվի նկատմամբ ոչինչ չեն ասել։ Հեր ու տղա են եղել։ Երեխան գնացել է հորը օգնելու, անասունն էլ էդ պահին անցնելուց են եղել, էդ պահին կարողա մի 5-10 մետր անցած լինեն, իրենք առիթից օգտվել են տարել են կենդանիներին, բայց բանակցությունների արդյունքում հետ են տվել»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան