Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատի է տվել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին: Հունիսի 30-ին նրա հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Սերգեյ Սահակյանին:
Թովմասյանը պահանջում է վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել:
Որևէ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով Օրագիր.news-ը զրուցել է կողմերի հետ: Լենա Նազարյանը հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել շրջանառվող տեղեկատվությունը: Թագուհի Թովմասյանն էլ նշեց, որ ներկա փուլում նպատակահարմար չի համարում մեկնաբանություն տալ թեմայի վերաբերյալ, քանի որ գործը քննման փուլում է: Դատարանի վճռից հետո Թովմասյանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ԱԺ-ում Թագուհի Թովմասյանի ելույթից հետո Նազարյանը շշուկով արձագանքել էր՝ «իդիոտկա», սակայն բարձրախոսը միացրած էր , ինչի արդյունքում այն լսելի դարձավ բոլորի համար։ Իսկ Թովմասյանն ԱԺ ամբիոնից քննադատում էր իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումը` զինծառայողների դիերի ու մասունքների ոչ պատշաճ պահման փաստի վերաբերյալ։
<iframe width="851" height="419" src="https://www.youtube.com/embed/vDg9F92CUaU" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>