Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը, մեկնաբանելով Բաքվում կազմակերպված Եվրոպայի առաջնության ֆուտբոլային խաղերի նկատմամբ միջազգային հանրության մոտեցումը, նշեց, որ առաջին անգամը չէ, երբ աշխարհը նմանատիպ կողմնակալ վերաբերմունք է դրսևորում:
‹‹Վերջին պատերազմը շատ բան ցույց տվեց, այդ թվում նաև այն, որ եթե մենք մի բան անելուց առաջ միշտ մտածում ենք, թե աշխարհը ինչ կասի, հիմա պարզվում է, որ աշխարհը նման դեպքերում ոչինչ էլ չի ասում››,-փաստեց մեր զրուցակիցը:
Նա հիշեցրեց, որ Բաքվում կազմակերպված Եվրոպա լիգայի եզրափակչի ժամանակ հայերի մուտքն արգելված է եղել, և դա աշխարհի կողմից նույնպես նորմալ է ընկալվել:
‹‹Այլ հարց է, որ Հայաստանն այսպիսի հարցերում հետևողական չէ և չի փորձում հակազդել,-ասաց մեր զրուցակիցը,-ես հիշում եմ, որ երբ Արցախում որևէ սպորտային միջոցառում էր կազմակերպվում, Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով այդ թեման բարձրացնում էր, մենք մի անգամ դա կանենք և էլ չենք շարունակի, ինչը սխալ է՝ պետք է հետևողական լինել››,-ասաց նա: