Սահմանադրական դատարանը միավորել և մեկ վարույթում է քննելու քաղաքական ուժերի դիմումները, որոնցով բողոքարկել են 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։
Սահմանադրական դատարան դիմումներ են ներկայացրել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցուրթյունը», «Հայոց հայրենիք» կուսակցությունը։
Դիմումները քննվելու են նույն նիստում, որը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ ժամը 11։00-ին, բանավոր ընթացակարգով, այսինքն՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչները տեղում բանավոր կերպով ներկայացնելու են իրենց դիրքորոշումը։
Սահմանադրական դատարանի որոշմամաբ միավորված գործերով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։