Արտաքին 5 տարի առաջ - 13:53 03-07-2021

Tesla-ն շրջանցել է համաշխարհային տնտեսության հիմնական խնդիրներից մեկը

Ամերիկյան Tesla ընկերությունը կարողացել այս գարնանը կրկնապատկել վաճառքը՝ համեմատած 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ՝ շրջանցելով համաշխարհային տնտեսության հիմնական խնդիրներից մեկը: Այս մասին գրում է The New York Times թերթը:

Չիպերի համընդհանուր անբավարարությունը, որն էական ազդեցություն է ունեցել ամբողջ աշխարհում մեքենաների արտադրողների վրա, Tesla-ի վրա չի ազդել: 2021 թ. երկրորդ եռամսյակում ընկերությունը վաճառել է ավելի քան 201 հազար էլեկտրական մեքենա, ինչը կրկնակի ավելին է, քան նախորդ տարի:

Ըստ արտադրող ընկերության՝ «աշխատակիցներից ահռելի ջանք է պահանջվել մատակարարման և նյութատեխնիկական ապահովման համաշխարհային շղթայի մարտահրավերները հաղթահարելու համար»:

Սակայն հարկ է նշել, որ Tesla-ում նույնպես չիպերի պակաս է զգացվել: Ընկերությունն իր մեքենաներից հեռացրել է ուղևորի նստատեղի գոտկատեղի կարգավորվող հենարանը և ռադիոտեղորոշիչ տվիչը վարորդի աջակցության Autopilot համակարգից:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում

Ձեզ գուցե հետաքրքրի