Հայաստանի շատ գետերում միջին ամսական ցուցանիշները 5 անգամ ցածր են եղել նորմայից. ՊՈԱԿ
copy image url

Հայաստանի շատ գետերում միջին ամսական ցուցանիշները 5 անգամ ցածր են եղել նորմայից. ՊՈԱԿ

Ներքին 3 տարի առաջ - 12:53 02-07-2021

2021 թ. ապրիլ-մայիսին կային հիդրոմետեորոլոգիական բոլոր պամանները, որոնք մեզ հիմք էին տալիս համարելու, որ այս տարին, ջրի առկայության առումով, լինելու է համենայնդեպս միջին։ Սակայն մայիսի վերջին հանրապետությունում սահմանվեցին անոմալ շոգ եւ տեղումների անբավարար քանակություն, ինչը հանգեցրեց ձյան աստիճանական հալման։ Այս մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոմետեորոլոգիայի մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատար Լեւոն Ազիզյանը։

Դա, Ազիզյանի խոսքով, հանգեցրեց այն բանին, որ ձնհալից առաջացած ջուրը չհասցրեց լցվել եւ դրանով իսկ համալրել գետերը։

«Արդյունքում՝ հունիսին շատ գետերում միջին ամսական ցուցանիշները նորմայից ցածր էին 20 տոկոսով, իսկ տեղ-տեղ՝ անգամ 50 տոկոսով։ Այսպես, Ազատ գետում մենք ունեինք ընդամենը 20 տոկոս, այսինքն՝ 5 անգամ ավելի քիչ պահանջվող նորմայից»,- բացատրել է Ազիզյանը։

Ընդ որում՝ Հրազդան գետի ավազանում ջուրը 2-2,5 անգամ քիչ էր նախատեսված նորմայից։ Ջրամբարները նույնպես լրիվ չեն լցվել։

«Անցած տարվա համեմատ այլ պատկեր է գոյացել։ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոմետեորոլոգիայի մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացրել է հանրապետության հինգ խոշոր ջրամբարների մոնիթորինգ։ Այսօրվա դրությամբ այնտեղ, անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, 210 մլն խոր. մետր ջուր ավելի քիչ կա։ Դե, իսկ եթե համեմատենք 2019 թվականի հետ, ապա 350 մլն խոր. մետր»,- տեղեկացրել է Լեւոն Ազիզյանը։

Նա նաեւ նշել է, որ հանրապետության 5 շրջաններում, որտեղ ջրային պաշարների վերահսկողություն է իրականացվում, դեռեւս 2014թ., փաստորեն, երաշտ է հայտարարված։ Խոսքը, մասնավորապես, այն տարածքների մասին է, որտեղով հոսում են Ախուրյան եւ Հրազդան գետերը։ Նույն իրավիճակն է նաեւ երկրի հյուսիսում, ինչպես նաեւ Սեւանա լճի ավազանում։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին