Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:18 02-07-2021

ԱՀԿ-ն անվանել է այն երկրների քանակը, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ի «դելտա» շտամը

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհի առնվազն 96 երկրներում առկա է կորոնավիրուսի «դելտա» շտամ: Ինչպես հայտնում է Economic Times-ը, այս մասին նա ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրների համար տրված ճեպազրույցում:

«Դելտան» կորոնավիրուսի առավել վարակիչ տարբերակն է: Այն հայտնաբերվել է առնվազն 96 երկրներում և արագորեն տարածվում է չպատվաստված բնակչության շրջանում», - բացատրել է Հեբրեյեսուսը:

Ըստ ԱՀԿ գլխավոր տնօրենի՝ վիրուսները զարգանում են, ուստի պետք է ակնկալել զեկույցներ COVID-19 նոր շտամների մասին: Մի շարք երկրներ մեղմացնում են սահմանափակող միջոցները, բայց միևնույն ժամանակ աճում է կորոնավիրուսի տարածումը, ինչը մեծացնում է համակարգի բեռը:

Հեբրեյեսուսը շեշտել է, որ նոր տարբերակների առաջացումը կանխելը հնարավոր է, եթե մարդիկ կանխում են փոխանցումը՝ դրա դեմ պայքարելու համար օգտագործելով առկա բոլոր գործիքները:

Ավելի վաղ բրիտանիայից գիտնականները հայտնաբերել էին կորոնավիրուսային վարակի հնդկական շտամում «դելտա պլյուս» մուտացիայի երկու տարբերակ:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան