Ներքին 4 տարի առաջ - 13:40 01-07-2021

Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից շուտով ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու. Բեգլարյան

Արցախի իշխանությունները լրացուցիչ աշխատանքներ են տանում ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու և վերահսկողությունը ուժեղացնելու առումով: Առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանական կողմից որոշակի լկտի վարք լինում է, այդ թվում` ճանապարհներով անցնելիս: Նշեմ, որ այս մասով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից շուտով, մի քանի ամսվա ընթացքում ադրբեջանական կողմը այլևս չի օգտվելու: Այս մասով էլ լրացուցիչ աշխատանքներ տանում ենք, նաև աշխատանքներ են տարվում այդ ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, նաև գիշերային լուսավորության հարցերն են լուծվում, լրացուցիչ վերահսկողությունն է ուժեղացվում և այլն»,- նշեց Բեգլարյանը:

Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհին պարբերաբար միջադեպեր են գրանցվում: Ադրբեջանցիները Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհն անցնում են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Ճանապարհը հայկական վերահսկողության տակ է։

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
13:00 Գերիների ազատման հույս է արթնանում
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
14:05 Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է