Ներքին 4 տարի առաջ - 11:48 01-07-2021

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք

Արցախի կառավարությունը առաջիկա օրերին կհաստատի Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված անձանց բնակարանին խնդրի լուծման ծրագիրը: Առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Իմ նշանակումից ի վեր, ամբողջ հունիսին այս ծրագրի վրա բավականին ակտիվորեն ես և տարբեր գերատեսչություններ և մեր աշխատակազմը աշխատել ենք: Ծրագրով բոլոր մանրամասները ավելի հստակ կլինեն և դրա հիման վրա կարգ է մշակվելու: Արդեն բոլոր չափանիշները, ընթացակարգերը, սկզբունքները, ժամկետները նշվելու են և ծրագրում, և կարգում:

Սա մանրամասն ներկայացնում եմ, որովհետև շատերին է այս ծրագիրը հուզում: Իհարկե, հրապարակելուց հետո արդեն կարող են բոլորը ծանոթանալ և ընդհանուր տրամաբանությունը հասկանալ, թե ինչպես ենք աշխատելու: Ծրագրին կից նաև ժամանակացույց է լինելու, որպեսզի պարզ լինի, թե որ գործողությունը, որ միջոցառումը, որ մարմինը ինչքան ժամկետում է իրականացնում»,- նշեց Բեգլարյանը` հավելելով, որ ըստ հերթացուցակի, ըստ առաջնահերթությունների, նաև ըստ բնակավայրերի մի քանի շաբաթից կարող է ավելի հստակ ասել, թե ով և ինչքան ժամանակում կապահովվի բնակարանով:

Արցախի պետնախարարի խոսքով` Կառավարությունը այս ամիսների ընթացքում որոշակի աշխատանքներ արդեն կատարել է. տեղահանված տարբեր ընտանիքներ արդեն ժամանակավոր կամ մշտական տեղավորվել են, նաև վերանորոգման աշխատանքներ են սկսել տարբեր տներում:

«Շինարարական աշխատանքները և երկրորդային շուկայից բնակարանների և բնակելի տների ձեռքբերումներն առաջիկա շաբաթներին ակտիվ փուլ է մտնելու»,- եզրափակեց Բեգլարյանը:

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
13:00 Գերիների ազատման հույս է արթնանում
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
14:05 Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է