Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 20:44 30-06-2021

Բրիթնի Սփիրսի հայրն առաջին անգամ խոսել է խնամակալության հետ կապված սկանդալի մասին

Բրիթնի Սփիրսի հայրը՝ Ջեյմին, առաջին անգամ խոսել է դստեր՝ խնամակալությունից հրաժարվելու հետ կապված սկանդալի մասին:

Ինչպես հայտնում է TMZ- ը, վկայակոչելով Սփիրսի փաստաբանների կազմած փաստաթուղթը, տղամարդը պնդում է, որ արդեն երկու տարի է նա չի մասնակցում երգչուհու խնամակալությանը և չի շփվում նրա հետ:

Նրա խոսքով՝ նրա համար խիստ պայմանները սահմանել է մյուս խնամակալը՝ Ջոդի Մոնտգոմերին: Ջեյմին պնդում է, որ դատարանը երբեք չի որոշել, որ Բրիթնին անկարող է որոշում կայացնել իր բուժման վերաբերյալ: Բացի այդ, ասում է նա, հենց երգչուհու փաստաբան Սեմ Ինգեմն էր, որ ուղիներ էր որոնում իր հաճախորդին բժշկական պրոցեդուրաների հետ կապված ազատ կամքից զրկելու և այդ որոշումները Մոնտգոմերիին հանձնելու համար:

Բացի այդ, Սփիրսը ասում է, որ եթե Բրիթնիին արգելել են ամուսնանալ և երեխաներ ունենալ, դա Ջոդի Մոնտգոմերին է արել, ոչ թե ինքը: Ջեյմին նշել է, որ ինքը համաձայն է եղել Բրիթնիի ամուսնությանը Ջեյսոն Թրևիկի հետ 2011 թվականին, բայց նշանադրությունը խզվել է 2013 թվականին: Այժմ Ջեյմի Սփիրսի փաստաբանները պահանջում են, որ դատարանը հետաքննի Բրիթնիի մեղադրանքները, որոնք նա հնչեցրել է դատարանում 2021 թվականի հունիսի 23-ին, և եթե դրանք ճիշտ լինեն, շտկի խնամակալության ռեժիմը:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում