Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:41 29-06-2021

Չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի. Արմեն Չարչյան

Հայտնի բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կինը՝ Մելանյա Հովհաննիսյանը, «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ընթացքում ընթերցել է պրոֆեսոր Չարչյանի ուղերձը՝ թիմակիցներին և ժողովրդին։

Իր ուղերձում պրոֆեսոր Չարչյանը նշել է․

«Ինձ մեղսագրված մեղադրանքն անհասկանալի է և բացարձակ անընդունելի։ Ակնհայտ է, որ մեղադրվում եմ չկատարած ու չունեցած մեղքի համար, իսկ այդ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարող ապաշխարել։ Սխալս միշտ ընդունել եմ և կընդունեմ, սակայն չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի։

Քաղաքական պայքարի մեջ մտնելը ստիպել է իմ քաղաքացիական պարտքը։ Հայրենիքի անմխիթար վիճակը, սոցիալական անապահով անձանց կտրուկ աճը, ընդհանուր ընկճախտը տեսնելով ցանկացել եմ իմ լուման ներդնել հայրենիքի առողջացման գործում։

Ուստի ստիպված եմ եղել թողնելու իմ հարմարավետ ու հարգված աշխատանքը՝ քաջ գիտակցելով սպասված հետևանքները և միանալ նույն գաղափարները դավանող «Հայաստան» դաշինքի քաղաքական թիմին»։

Ամենից շատ դիտված

20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
17:45 ԲՀԿ-ին բավականին մեծ ծավալի ձայներ, չգիտես ինչու, կա՛մ չի եկել, կա՛մ չեն հաշվարկել. Աբովյան
17:52 Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում