Ներքին 4 տարի առաջ - 16:24 29-06-2021

Էջմիածնում նռնակի պայթյունից 2 անձ է մահացել

Հունիսի 26-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Էջմիածնի Խաչատրյան փողոցի թիվ 33 տանը նռնակ է պայթել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Հաղորդումը ստանալուն պես բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Դեպքի վայր գնացին նաև դատախազության, քննչական կոմիտեի ծառայողներ, հրշեջ-փրկարարներ ու փորձաքրեագետներ։ Հյուրասենյակում տղամարդու դի կար։ Պարզվեց ինքնությունը. Էջմիածնի Մայիսյան փողոցի բնակիչ էր, 48 տարեկան։ Վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նաև տան 33-ամյա բնակիչը։ Նրա վնասվածքները ևս կյանքի հետ անհամատեղելի էին. կեսգիշերն անց տղամարդը մահացավ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց հետևյալը։ Հիվանդանոցում մահացած 33-ամյա տղամարդը, ալկոհոլի ազդեցության տակ, տանը վիճել էր 60-ամյա հոր հետ ու ծեծել նրան, ապա ննջարանից նռնակ էր վերցրել, քաշել պայթուցիչի օղակն ու հորը սպառնացել, թե կպայթեցնի նրան։ Հայրը փախել էր։ Նռնակով զինված տղամարդը տուն էր կանչել ազգականին։ Հյուրասենյակում զրուցելիս նռնակը պայթել էր, ինչի հետևանքով ազգականը՝ տեղում, իսկ ինքը հիվանդանոցում մահացել էր։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին նռնակի մետաղական օղակն ու ինքնաձիգի փամփուշտներ: Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Ամենից շատ դիտված

16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
13:00 Գերիների ազատման հույս է արթնանում
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է
13:31 Ձորաղբյուրում բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ
14:05 Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում