Արտաքին 5 տարի առաջ - 13:29 29-06-2021

Էրդողանը միակողմանի որոշմամբ չեղարկել է Ստամբուլյան կոնվենցիան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միակողմանի որոշմամբ չեղարկել է կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարին աջակցող Ստամբուլյան կոնվենցիան։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) այդ առթիվ պատրաստվում է հատուկ հայտարարությամբ հանդես գալ, որը կհրապարակվի Էրդողանի որոշման ուժի մեջ մտնելու ամսաթվից՝ հուլիսի 1–ից առաջ։

ԺՀԿ ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել Թուրքիայի ազգային մեծ ժողովին (ԹԱՄԺ-TBMM) կից «Կանանց դեմ ուղղված բռնության պատճառների ուսումնասիրման» հանձնաժողովի աշխատանքներին և ադ նպատակով հիմնել է սեփական «ստվերային» հանձնաժողովը։ Հենց այդ «ստվերային» հանձնաժողովի աշխատանքներն էլ կամփոոփվեն վերոհիշյալ հայտարարության մեջ։

Նշենք, որ որպես ԹԱՄԺ հանձնաժողովի կազմից դուրս գալու պատճառ ԺԴԿ-ական պատգամավորները նշել էին հանձնաժողովում երկխոսության բացակայությունը և պետության կողմից հրավիրված անձանց հանցավոր հայտարարությունները։ ԺԴԿ-ից հետո հանձնաժողովից դուրս են եկել նաև «İyi» կուսակցության ներկայացուցիչները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում