Ներքին 5 տարի առաջ - 10:32 29-06-2021

Արցախում ռուս սակրավորները շարունակում են վտանգավոր իրերի ոչնչացումը

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման անձնակազմը շարունակում է պայթունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքները, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

Ռուս զինծառայողները ոչնչացնում են օրական մոտ 30 պայթյունավտանգ առարկա, այդ թվում՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր:

Նախօրեին ռուս սակրավորների կողմից ոչնչացված զինամթերքը հայտնաբերվել է Մարտունու շրջանի ականազերծման ժամանակ։

2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից Ղարաբաղում ընդհանուր առմամբ մաքրվել է 2148 հեկտար տարածք, ավելի քան 657 կմ ճանապարհ, սակրավորների կողմից կատարվել է 1892 շենքերի ստուգում։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 640 պայթյունավտանգ առարկա։

Հիշեցնենք` 2020 թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020 թ. նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:



Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի