Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 13:11 27-06-2021

Նախկիններից զզված ու դրա պատճառով արտագաղթած սիրելի հայրենակիցներ, վերադարձեք ձեր երազանքի իշխանության հայրենիք․Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․

«Նախորդ բոլոր իշխանությունների կառավարման տարիներին արտագաղթած մեր հայրենակիցների մի ստվար հատված կա, որ կուրորեն պաշտպանում է այս իշխանություններին: Նրանցից մի քանիսին անձամբ եմ ճանաչում: Նրանք ինձ ազգի դավաճան են ասում, քանի որ քննադատում եմ կապիտուլյանտ իշխանությանը:
Այսօր, երբ ներկայիս իշխանությունը վերարտադրված է, հազարավոր մեր հայրենակիցներ մեծ թափով արտագաղթում են, քանի որ այս իշխանությունների ապագայից սարսափած են:
Հարց է առաջանում. ինչո՞ւ այս իշխանություններին կուրորեն պաշտպանողները, որ նախկին իշխանությունների ժամանակ արտագաղթել են, չեն վերադառնում հայրենիք, որպեսզի լրացնեն այս իշխանությունների օրոք արտագաղթողների տեղը:
Նախկիններից զզված ու դրա պատճառով արտագաղթած սիրելի հայրենակիցներ, վերադարձեք ձեր երազանքի իշխանության հայրենիք, ժամանակն թիկունք լինելու ձեր սիրելի իշխանությանը: Հիմա գնալու հերթը մերն է:
Հ.Գ. Մենք էլի չենք գնա, կմնանք, որ հեռվից սիրելու և կարոտելու համար ձեզ բան թողնենք»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները