Սպորտ 5 տարի առաջ - 01:57 27-06-2021

Եվրո-2020. Իտալիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Ավստրիային և դուրս եկավ 1/4

Եվրոպայի 2020 թվականի առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը՝ Իտալիայի հավաքականը, մրցաշարի 1/8 եզրափակչում լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով բավականին դժվարին հաղթանակ տարավ Ավստրիայի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով: Այդուհանդերձ, ավստրիացիները հաշվի մեջ առաջ անցնելու իրական հնարավորություն ունեին, սակայն Մարկո Առնաուտովիչի՝ 65-րդ րոպեին խփած գոլը չարձանագրվեց VAR-ից հետո:

Լրացուցիչ ժամանակում իտալացիները բոլորովին այլ տեսք ունեին. նախ 95-րդ րոպեին իտալացիների կիսապաշտպան Ֆեդերիկո Կյեզան տուգանայինի մատույցներից կատարած ֆանտաստիկ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասն ու բացեց խաղի հաշիվը, ապա 10 րոպե անց Մաթեո Պեսինան երկրորդ գնդակը հեղինակեց ու ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը: Ի դեպ, այս երկու խաղացողներին էլ Մանչինին փոխարինման էր մտցրել երկրորդ կեսի միջնամասում:

Հատկանշական է, որ 24-ամյա Պեսինան Իտալիայի հավաքականի կազմում անցկացրած վերջին 4 խաղում արդեն 4 գոլ է խփել: Նա նաև խփել էր հաղթական գնդակը Ուելսի հետ խմբային փուլի վերջին խաղում (1-0):

114-րդ րոպեին ավստրիացիների հարձակվող Սաշա Կալայջիչը մեկ գնդակ ետ է բերել՝ 2-1:

Այսպիսով, իտալացիները շարունակում են իրենց անպարտելիության շարքն ու դուրս են գալիս 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցեն Բելգիա-Պորտուգալիա զույգի հաղթողի հետ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը