Արտաքին 5 տարի առաջ - 18:44 26-06-2021

Գիտնականները Ասիայում գտել են 20 հազար տարի առաջ տեղի ունեցած կորոնավիրուսի համաճարակի հետքեր

Գիտնականների միջազգային խումբը լայնածավալ հետազոտություն է կատարել՝ պարզելով, որ կորոնավիրուսները համաճարակներ են առաջացրել հնագույն մարդկանց շրջանում, ովքեր բնակվում էին Արևելյան Ասիայում: Այս մասին հայտնում է Current Biology ամսագիրը:

Քվինսլենդի տեխնոլոգիական համալսարանի (QUT, Ավստրալիա), Արիզոնայի համալսարանի, Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի և Ադելաիդայի համալսարանի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի խոշոր համաճարակը բռնկվել է այդ տարածաշրջանում մոտ 20 հազար տարի առաջ:

Գիտնականները ուսումնասիրել են մարդու գեներում փոփոխությունները, որոնք կոդավորում են SARS-CoV-2-ի հետ փոխազդող սպիտակուցները: Դրանից հետո նրանք սինթեզել են մարդու սպիտակուցները ու SARS-CoV-2-ը և ցույց տվել, որ դրանք անմիջականորեն փոխազդում են և վկայում են մեխանիզմի պահպանողական բնույթը, որն օգտագործում են կորոնավիրուսները բջիջները վարակելու համար:

Այնուհետև բիոինֆորմատիկոսները վերլուծել են մարդու գենոմում էվոլյուցիոն փոփոխությունները: Նրանք դա արել են՝ ապացույցներ գտնելու համար, որ Չինաստանի, Ճապոնիայի, Մոնղոլիայի, Կորեայի և Թայվանի բնակիչների նախնիները վերապրել են կորոնավիրուսի համաճարակ՝ նման COVID-19-ին:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը