Ավելին 5 տարի առաջ - 21:43 24-06-2021

Գիտնականները պարզել են, թե ում է օգտակար՝ օրը շոկոլադից սկսելը

Դաշտանադադարից հետո կանանց համար լավ է օրը սկսել մի կտոր կաթնային շոկոլադով, որպեսզի օրգանիզմին օգնի ճարպերն ավելի արդյունավետ այրել և իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, կարծում են Հարվարդի բժշկական դպրոցի և Մուրսիայի իսպանական համալսարանի հետազոտողները: Աշխատությունը տպագրվել է The FASEB Journal- ում:

Ուսումնասիրությանը մասնակցել են հետդաշտանադադարի շրջանում գտնվող 19 կին: Նրանց մի մասը 14 օրվա ընթացքում արթնանալուց հետո մեկ ժամվա ընթացքում 100 գրամ կաթնային շոկոլադ են կերել, մյուս մասը՝ քնելուց մեկ ժամ առաջ, մնացածը չեն փոխել իրենց ուտելու սովորությունները: Պարզվել է, որ շոկոլադը չի հանգեցրել քաշի ավելացման, սակայն դրական ազդեցություն է ունեցել ախորժակի վերահսկողության, աղիների միկրոբիոտայի կազմի և այլ ցուցանիշների վրա:

Շոկոլադի առավոտյան չափաբաժինը թույլ է տվել ավելի արդյունավետ այրել ճարպերը և օրվա ընթացքում իջեցրել է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Երեկոյան կերած շոկոլադը հանգեցրել է հաջորդ օրը ֆիզիկական ակտիվության ավելացմանը միջինում 6,9% -ով, նվազեցնելով ախորժակը և քաղցրավենիքի հանդեպ ցանկությունը:

Արդյունքները ցույց են տալիս, որ կարևոր է ոչ միայն, թե ինչ եք ուտում, այլև թե՝ երբ, եզրակացնում են հետազոտողները:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը