Արտաքին 5 տարի առաջ - 16:34 23-06-2021

«Դելտա պլյուս» նոր մուտացիայով վարակվում են «կայծակնային արագությամբ». India Today

Կորոնավիրուսի նոր մուտացիան՝ «Դելտա պլյուսը», չափազանց վարակիչ է: Բավական է անցնել հիվանդ մարդու կողքով՝ վարակվելու համար: Այս մասին հայտնում է India Today-ը՝ հղում անելով Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտի տնօրեն Ռանդիպ Գուլերիային:

Գիտնականի խոսքով, անվտանգության միջոցների պահպանումը կարող է օգնել կանգնեցնել նոր վիրուսի տարածումը: Միևնույն ժամանակ, մասնագետներին մտահոգում են նոր շտամի կայունությունը մոնոկլոնալ հակամարմինների նկատմամբ և վիրուսի՝ իմունիտետը շրջանցելու կարողությունը:

«SARS-CoV-2 գենոմիկայի գծով հնդկական կոնսորցիումի մասնագետները ուսումնասիրում են այն, և մենք կիմանանք, թե որքանով են արդյունավետ պատվաստանյութերը դրա դեմ»,- ասել է Գուլերիան:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան