Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:29 23-06-2021

Այսօր վճռվելու է ԵՊՀ-ի ճակատագիրը

Օրագիր.news-ի հավաստի աղբյուրների համաձայն՝ այսօր հանդիպելու են ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ քննարկելու ԵՊՀ-ի հետագա կարգավիճակը:

Հիշեցնենք, որ այս պահին ԵՊՀ-ն չունի Հոգաբարձուների խորհուրդ, որը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է: Դեռևս ապրիլին Խորհրդի հիմնադիր և լիազոր մարմնի անդամներից 15-ը վարչապետին դիմում էին գրել՝ իրենց լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին, իսկ ավելի ուշ դիմում էր գրել համալսարանական անդամներից մեկը, ինչը, ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի մեկնաբանմամբ, նշանակում էր, որ Խորհուրդը լուծարվում է:

Այդ գործընթացներից հետո կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ բուհերի Հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 32-ից նվազեցվել և դարձել է 20: ԵՊՀ հոգաբարձուների նոր խորհուրդ ձևավորելու համար ԿԳՄՍ նախարարությունը դիմել էր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանին՝ առաջարկելով մինչև մայիսի 24-ն առաջադրել ԵՊՀ ՀԽ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանող անդամներին՝ ըստ կառավարության ընդունած որոշմամբ սահմանվող համամասնության:

Այդ գործընթացին մասնակցելուց հրաժարվելու հայտարարություն էր տարածել ԵՊՀ ՈՒԽ-ն, իսկ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից Հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ չէին առաջադրվել, այսինքն՝ ԵՊՀ-ն Հոգաբարձուների խորհրդում ներկայացուցիչներ չի առաջադրել:

Օրագիր.news-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ նախարարներն այսօր քննարկելու են, թե ինչ է լինելու ԵՊՀ-ի հետ:

Ամենից շատ դիտված

23:35 Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները. Ռուբինյան
23:28 ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ
22:28 42-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան
22:51 Հեքիաթ պատմողները այսօր բառի բուն իմաստով բռնվել են հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան
19:44 ՄԱԿ-ի գրասենյակից պատասխանել են Արթուր Օսիպյանի նամակին
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
20:30 Պահանջել ենք, որ ողջ Երևանում վերահաշվարկ կատարվի, հետագա քայլերը կհասկանանք․ Շահեն Հարությունյան
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
13:00 Գերիների ազատման հույս է արթնանում

Ձեզ գուցե հետաքրքրի