Ներքին 5 տարի առաջ - 21:19 22-06-2021

5165 շարժումը մերժել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը

5165 շարժումը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի հետ այսօր փորձել է կապ հաստատել վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Առաջարկված օրակարգում էր հանդիպումը իշխող քաղաքական ուժի ղեկավարի հետ։ Առաջարկը մերժվել է։

Տեղեկացնում ենք նաև, որ ընդդիմադիր որոշ ուժերի կողմից միասնական հարթակով ընտրությունների բողոքարկման համար ՍԴ դիմելու առաջարկը ևս մերժվել է։

Հարկ եղած դեպքում 5165 շարժումը կօգտագործի անհրաժեշտ իրավական և քաղաքական գործիքակազմը` բողոքարկման գործընթաց մեկնարկելու համար։

5165 շարժումը շարունակում է իր գործունեությունը նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կդառնա մոտ ապագայում»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա

Ձեզ գուցե հետաքրքրի