Առկա պատվաստանյութերը պաշտպանում են կորոնավիրուսի հնդկական շտամի բարդություններից․ ԱՀԿ
copy image url

Առկա պատվաստանյութերը պաշտպանում են կորոնավիրուսի հնդկական շտամի բարդություններից․ ԱՀԿ

Ավելին 3 տարի առաջ - 23:42 21-06-2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Շտապ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերխովեն հայտարարել է, որ գոյություն ունեցող պատվաստանյութերը պաշտպանում են կորոնավիրուսի հնդկական շտամի բարդություններից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ինչ վերաբերում է պատվաստանյութերի արդյունավետությանը, մենք գիտենք, որ բոլոր մտահոգիչ տարբերակների համար, ներառյալ դելտայի տարբերակը, պատվաստանյութերը շարունակում են արդյունավետ մնալ ծանր հիվանդությունների և մահացության դեմ: Այնպես որ, սա շատ լավ նշան է»,- ասել է Կերխովեն:

Սակայն, ըստ նրա, ԱՀԿ-ն նշում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մեկ դոզայի օգտագործման արդյունավետության նվազում, ուստի կազմակերպությունը խորհուրդ է տալիս պարտադիր ավարտել պատվաստումների ամբողջական ընթացքը: Կերխովեն հերքել է նաև տեղեկությունն այն մասին, որ «դելտա» տեսակի կորոնավիրուսը մեծացնում է մահացության աճը:

«Մենք դելտայի տարբերակից մահացության աճի նշաններ չունենք, բայց ևս մեկ անգամ ուսումնասիրում ենք այս տարբերակը, քանի որ այն շրջանառվում է ամբողջ աշխարհում», - բացատրել է Կերխովեն: