«Հայոց Հայրենիք» կուսակցությունը պատրաստվում ենք դիմել Սահմանադրական դատարան
copy image url

«Հայոց Հայրենիք» կուսակցությունը պատրաստվում ենք դիմել Սահմանադրական դատարան

Ներքին 3 տարի առաջ - 23:12 21-06-2021

Ավարտվեցին ԱԺ արտահերթ ընտրությունները, որոնք իրենց անօրինականությամբ և ապօրինությամբ կարելի է որակել որպես ՀՀ նորանկախ պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց Հայրենիք» կուսակցությունը:

Հայտարարության մեջ ասվում է.

«Տոտալ ընտրակաշառքների բաժանում, նախընտրական շտաբերի պետերի ապօրինի ձերբակալություններ, Հանրապետության գրեթե բոլոր մարզերում հոսանքի տոտալ անջատումներ, ԶՈւ ուղղորդված և բաց քվեարկություն, տեղամասերից չմարված քվեաթերթիկների դուրս բերում, վարչական ռեսուրսի տոտալ օգտագործում, նախընտրական քարոզարշավի կոպիտ խախտումներ, երկրի բարձրագույն իշխանության փաստացի յուրացման պայմաններում անցկացված ընտրություններ և այլն։

Այս խախտումներն էական են և անմիջականորեն ազդել են ընտրության արդյունքների վրա։ Ըստ այդմ` ներքոստորագրյալս հայտարարում ենք՝

1. Չենք ճանաչում 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ կեղծված ընտրության արդյունքները և դրանք գնահատում ենք ոչ լեգիտիմ ու ժողովրդի կամքը չարտահայտող;

2. Պատրաստվում ենք հնգoրյա ժամկետում դիմել ՀՀ ՍԴ` 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ կեղծված ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Հայտարարությունը բաց է միանալու համար»: