Խոսք 5 տարի առաջ - 17:54 20-06-2021

Օնիկ Գասպարյանը կոչ է արել աջակցել Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հանդես է եկել ուղերձով, որում կոչ է անում աջակցել Ռոբերտ Քոչարյանին եւ այն ուժերին, որոնք պայքարում են գործող իշխանությունների դեմ:

«Հարգելի հայրենակիցներ,

իմ զինակից ընկերներ՝ Իշխանությունը ցանկացած գնով պահպանելու մոլուցքը ստիպում է գործող վարչախմբին դիմել ամենակեղտոտ եւ անբարոյական քայլերի՝ վարկաբեկելով իրենց ապազգային գործունեությանը ընդդիմացող մարդկանց։

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ձեւավորվում, որ պատերազմի ժամանակ վարչապետի դերը կատարող անձը եւ իր թիմակիցները ՀՀ կառավարությունում դիտորդի կարգավիճակ են ունեցել։ Ցանկացած իրավիճակում մեղավորներ են փնտրում՝ իրենց ներկայացնելով անմեղ հրեշտակներ։

Անժխտելի փաստ է, որ պատասխանատվությունից խուսափող ղեկավարը մեծագույն սպառնալիք է պետության համար։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ պատասխանատվությունից չեմ խուսափում եւ պատրաստ եմ աջակցել պատերազմի արդյունքները քննող հանձնաժողովի աշխատանքներին, սակայն իշխանության ներկայացուցիչները շարունակում են շահարկել պատերազմի թեման՝ քաղաքական միավորներ հավաքելու համար։

Իհարկե, մարդկանց վարկաբեկելու հարցում նրանք մրցակիցներ չունեն, բայց առաջարկում եմ սթափվել, եւ անհիմն հայտարարություններով չփորձել բոլոր մեղքերը բարդել ռազմական հրամանատարության վրա։ Նրանք ցանկացած գնով ձգտում են ինքնամաքրվել՝ նշանակելով մեղավորներ եւ փակելով պատմության այս ողբերգական էջը, շարունակել վայելել իշխանության բարիքները։

Մեր զոհված զինակից ընկերների թափված արյունը զրկել է մեզ ինքնապաշտպանվելու բարոյական իրավունքից, բայց չափերը պետք չէ անցնել։

Օբյեկտիվ քննությունը ցույց կտա բոլորիս մեղավորության աստիճանը։ Ինչ վերաբերում է իմ քաղաքական հայացքներին՝ Ես 18 տարեկանից իմ կյանքը նվիրել եմ հայրենիքի պաշտպանությանը եւ ոչինչ չեմ խնայել թշնամու դեմ պայքար մղելիս: Երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել եւ, ըստ էության, ինձ համար տարբերություն չի եղել թե ով է ներկայացնում իշխանությունը:

Սակայն այսօրվա գործող իշխանությունների ապազգային գործունեությունը ստիպեց, որ պայքարեմ նրանց դեմ՝ պետության կործանման գործընթացը կասեցնելու նպատակով: Ես գտնում եմ, որ այս ծանր հետպատերազմյան ճգնաժամից Հայաստանը եւ Արցախը կարող են դուրս գալ միայն արհեստավարժ ու ազգանվեր պաշտոնյաներով համալրված կառավարության աշխատանքի շնորհիվ, որը պետք է ղեկավարի փորձառու քաղաքական գործիչ:

Համոզված եմ, որ այս իրավիճակում մենք պետք է աջակցենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ բոլոր այն առողջ ուժերին,որոնք պայքարում են գործող իշխանությունների դեմ»,- ասված է ուղերձում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից