Ներքին 5 տարի առաջ - 20:00 18-06-2021

Արցախի Աստղաշենի տարածքում կառուցվող նոր բնակավայրում շարունակվում են շինաշխատանքները

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Ասկերանի Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված բնակիչների համար Աստղաշենի տարածքում կառուցվող նոր բնակավայրում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները։
Ընդհանուր առմամբ, կառուցվելու է 170 առանձնատուն։ Տարածքի կառուցապատման ընդհանուր մակերեսը 523.000քմ է։

Ըստ նախագծի՝ կառուցվող նոր բնակավայրը կունենա համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված են լինելու համայնքապետարանը, բուժկետը, 200 հոգու համար նախատեսված համայնքային միջոցառումների սրահ, խաղահրապարակ, մարզադաշտ։
Նոր թաղամասը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև 2022թ. տարեվերջ:
Ֆինանսավորումը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։
Կապալառուն «Կապավոր» ՍՊ ընկերությունն է։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում