Ներքին 5 տարի առաջ - 13:37 18-06-2021

«ՀԱԿ-ը կրկնել է մեր տեքստը»․ Էդմոն Մարուքյան

«ՀԱԿ-ը կրկնել է մեր տեքստը։ Մենք այդ տեքստն ասել ենք մոտ 20 օր առաջ։ Զարմանում եմ, որ հարցնում եք»,-Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ այսօր անդրադառնալով «Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե կոալիցիա կազմելու մասին կմտածեն այն դեպքում, երբ խորհրդարան Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ անցնելու դեպքում վերջիններիցս որևէ մեկը մեծամասնություն չի ունենա, ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Բայց ՀԱԿ-ը չի խոսում ազգային համերաշխության կառավարությունից, այլ ուղղակի ասում է, որ այդ երկուսը չպետք է լինեն։ Ի տարբերություն իրենց՝ մենք ասում ենք, որ այդ երկուսը չպետք է լինեն, բայց և ազգային համաձայնության կառավարություն պետք է ձևավորվի։ Բոլորի կոնսենսուսով կարելի է կառավարիչ նշանակել՝ ապաքաղաքական մարդու։ Միայն այդ մոտեցումը կթուլացնի թեժացած կրքերը»,- համոզմունք հայտնեց Էդմոն Մարուքյանը։ «Եթե որևէ բևեռից ընտրվի վարչապետ, մյուս բևեռը շարունակելու է անհաշտ պայքարը վերջինիս դեմ։ Հետևաբար, բոլոր նախկին ղեկավարները պետք է գնան թոշակի, մեզ խորհուրդներ տան, մենք էլ հարգանքով կլսենք։ Պետք է թողնեն այս երկիրն ապրի»,-հավելեց Էդմոն Մարուքյանը։


Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան