Արտաքին 5 տարի առաջ - 16:08 17-06-2021

Շուշին ամրագրվում է որպես թյուրքական աշխարհի ռազմավարական նշանակության խորհրդանշական կենտրոն. Շուշիի հռչակագիրն ու հայերին վերաբերող դրույթները

2021թ-ի հունիսի 15-ին Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը ստորագրել են երկու երկրների համագործակցության հռչակագիր:

Հռչակագիրը ենթադրում է առավել բազմակողմանի համագործակցություն Ադրբեջանի հանրապետության և Թուրքիայի հանրապետության միջև:

Նախքան հռչակագրի այլ դրույթներին անցնելը՝ առանձնացրել ենք մի քանի դրույթներ, որոնք անմիջապես Հայաստանին են վերաբերում:

Հռչակագրով նախատեսվում է Շուշին ամրագրել որպես թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակության խորհրդանշական կենտրոն, կարևորվում է Նախիջևանի զբաղեցրած աշխարհագրական դիրքը:

Առանձնահատուկ նշանակություն է տրվում Նախիջևանի միջոցով Թուրքիան և Ադրբեջանը միացնող Զանգեզուրի միջանցքի բացմանը և որպես այդ միջանցի շարունակություն՝ Նախիջևան-Կարս երկաթուղու կառուցմանը, ինչը կնպաստեն հարաբերությունների առավել ակտիվացմանը:

Կարևորվում են հայկական «օկուպացիայից» ազատագրված տարածքներում ականազերծման աշխատանքները և դրանում կողմերի գործադրած ջանքերը:

Բացի դրանից՝ ադրբեջանական կողմն առանձնահատուկ ընդգծում է Թուրքիայի ակտիվ դերակատարությունը Ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնում:

Հռչակագրով նախատեսվում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ պայքար՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ:

Բացի այս դրույթներից՝ հռչակագրով հղումներ է կատարվում նաև 1921 թվականի Կարսի պայմանգրին և 2010 թվականի փոխօգնության և ռազմավարական համագործակցության համաձայնագրին, որը ենթադրում է ռազմական փոխօգնություն կողմերի միջև, սպառնալիքների և մարտահրավերների դեպքում երկու կողմերի փոխադարձ օգնության մեխանիզմների կիրառում:

Հռչակագիրը սահմանում է նաև երկու երկրների ԱԳՆ-ների միջև սերտ համագործակցություն, արտաքին քաղաքականության կոորդինացում, երկու երկրների Ազգային անվտանգության խորհուրդների միջև ազգային անվտանգության հարցերում շարունակական ժողովների կազմակերպում և անցկացում:

Կողմերը ջանքեր են գործադրելու երկու երկրների զինված ուժերի պաշտպանական կարողությունների և անվտանգության ուժեղացմանն ուղղված անձնակազմի համատեղ, կրթության, զորավարժությունների կազմակերպման գործընթացում:

Ադրբեջանի և Թուքրայի սահմանի նկատմամբ ոտնձգությունների, ահաբեկչական տարբեր դրսևորումների դեմ դատապարտում և համատեղ պայքար է իրականացվելու:

Խրախուսվում են բարեկամ և թյուրքալեզու պետությունների բանակների հետ զորավարժությունների անցկացումը, ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված սպառազինության հարցում երկկողմ համագործակցությունը:

Հռչակագիրը նախատեսում է նաև օդային, ծովային տիեզերական ոլորտում համատեղ տեխնոլոգիաների զարգացում, համագործակցություն կիբեռանվտանգության ոլորտում:

Հռչակագրի մեկ այլ դրույթով նախատեսվում է տարբեր երկրներում ապրող թուրքական և ադրբջանական սփյուռքի միջև համագործակցության խորացում, առկա խնդիրների լուծում՝ համատեղ ջանքերով:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա

Ձեզ գուցե հետաքրքրի