Գատուզոն հեռացավ Ֆիորենտինայից. պաշտոնական
copy image url

Գատուզոն հեռացավ Ֆիորենտինայից. պաշտոնական

Սպորտ 3 տարի առաջ - 12:42 17-06-2021

Ֆիորենտինան և գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն, կողմերի համաձայնությամբ, որոշեցին չշարունակել համագործակցությունը: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

43-ամյա մասնագետը հեռանում է թիմից՝ դեռ մեկ ամիս ակումբում չանցկացրած: Իտալական մամուլի կարծիքով, լուրջ տարաձայնություններ են առաջացել Գատուզոյի և ակումբի ղեկավարության միջև տրանսֆերային քաղաքականության հարցում:

2020/21 մրցաշրջանի ավարտին Ֆիորենտինան, գլխավոր մարզիչ Ջուզեպպե Յակինիի գլխավորությամբ, Իտալիայի Ա Սերիայում գրավեց 13-րդ տեղը: Անցած մրցաշրջանում Գատուզոն մարզում էր Նապոլին:

Ամենից շատ դիտված