Ներքին 5 տարի առաջ - 11:34 17-06-2021

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության պարեկային երթուղիները օրական մոտ 200 կիլոմետր են կազմում. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորակացմի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի և տրանսպորտային միջոցների տեղաշարժի անվտանգության ապահովման խնդիրները: Հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նախորդ օրը Մատաղիս-Քարվաճառ և հետադարձ երթուղով Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը ապահովել է 53 բեռնատարների տեղաշարժը, որոնք շինանյութ են մատակարարել պատերազմի հետևանքով Ադրբեջանի օկուպացրած բնակավայրերում քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու համար: Բեռներում եղել են նաև սննդամթերք և տարբեր ապրանքներ:

«Քաղաքացիական տրանսպորտի և հումանիտար բեռների ուղեկցման խնդիրները կատարելուց բացի, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումը պարբերաբար մասնակցում է մարդասիրական գործողությունների շրջանակներում Բերձորի միջանցքում անվտանգության ապահովմանը և պարեկություն իրականացմանը: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության պարեկային երթուղիները օրական մոտ 200 կիլոմետր են կազմում:

Խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում պարեկություն իրականացնելիս հրադադարի ռեժիմի խախտումներ և ռուս զինծառայողների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան