Ներքին 4 տարի առաջ - 23:40 16-06-2021

Ուսադիր կրող մարդու համար «պատիվ ունեմ» բառակապակցությունը զուտ խոսքեր չեն. Արթուր Վանեցյան

«Ուսադիր կրող մարդու համար «պատիվ ունեմ» բառակապակցությունը զուտ խոսքեր չեն։ «Պատիվ ունեմ» բառակապակցությունը սպաների, զինվորականների համար ապրելակերպ է։ Ես շատ ընկերներ ունեմ ԱԱԾ-ում, ոստիկանությունում, դատախազությունում, քննչական մարմիններում, Զինված ուժերում, հարկային ու մաքսային մարմիններում, որոնք ինձ պարբերաբար զանգում և ասում են՝ լավ, ի՞նչ է լինելու, ի՞նչ ենք անելու։ Հիմա, առիթից օգտվելով, ուզում եմ դիմել բոլորին։ Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ հոգեվիճակում եք հիմա դուք։ Խնդրում եմ բոլորին հունիսի 20-ին գնալ ընտրատեղամաս, վերցնել համար 6 ընտրաթերթիկը, որի վրա գրված են բոլոր ուսադիր ունեցող մարդկանց համար հարազատ բառեր՝ «Պատիվ ունեմ», և կատարել իրենց ընտրությունը հանուն ապահով ու բարեկեցիկ Հայաստանի»,- այսօր ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից առաջադրված ՀՀ վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
23:28 ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:35 Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները. Ռուբինյան
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան